ԱՄՆ պատվիրակությունը իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցությունները պատրաստ է շարունակել նաև նախատեսված վերջնաժամկետից հետո՝ մինչև հուլիսի 9-ը: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Իրանին և միջազգային միջնորդների վեցնյակին մնում է համաձայնեցնել «միջուկային ծրագրի ոլորտում Իրանի կողմից հետազոտությունների և մշակումների երկարաժամկետ սահմանափակումների, Իրանի միջուկային կառույցների մանրակրկիտ ստուգման և պայմանավորվածությունների խախտման դեպքում պատժամիջոցներին վերադառնալու» հարցերը: